Մեկ ամիս առաջ Թատերական ինստիտուտը դադարեցրել է աշխատանքը Ռաֆայել Ջրբաշյանի հետ. պրոֆեսորի դուստրերը վիրավորված են բուհի ղեկավարության վերաբերմունքից

14/11/2018 19:10

Մեկ ամիս առաջ Թատերական ինստիտուտը դադարեցրել է աշխատանքը Ռաֆայել Ջրբաշյանի հետ. պրոֆեսորի դուստրերը վիրավորված են բուհի ղեկավարության վերաբերմունքից


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությունը 61 տարվա համագործակցությունից հետո շուրջ մեկ ամիս առաջ դադարեցրել է աշխատանքային պայմանագիրը ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանի հետ: Այս հանգամանքը վրդովվել է վերջինիս դստրերին, ու պատճառը բոլորովին էլ 97 ամյա հոր՝ աշխատանքից հեռացվելը չէր, այլ՝ տնօրինության կողմից այդ մասին հայտնելու ձևն ու մոտեցումը: 

Այո՛, Արվեստի վաստակավոր գործիչն արդեն 97 տարեկան է (անձնագրով՝ 95), ու ինստիտուտին բոլորովին մեղադրելու չէ, որ նրա հետ պայմանագիրն այլևս չի երկարացնում: Սակայն ինչո՞ւ հենց հիմա ու հենց այսկերպ՝ ինքն իրեն հարց է տալիս Նունե Ջրբաշյանն ու նկատում՝ հորը գուցե մի քանի ամիս է մնացել ապրելու, ծեր է, տկար, ու այս նորությունը նրան առավել կխոցի: Մինչ այսօր դուստրերն այս մասին Ռաֆայել Ջրբաշյանին ոչինչ չեն ասել, նա էլ ամեն առավոտ արթնանում է, թուղթ ու գրիչը ձեռքը վերցնում ու ասում՝ ինստիտուտում գործերը կիսատ մնացին, պետք է գնամ, Մուրադյանը (նկատի ունի արդեն նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին՝ հեղ.) սպասում է:

Aysor.am-ը հյուրընկալվել է Ջրբաշյանների բնակարանում, զրուցել Նունե և Նաիրե Ջրբաշյանների հետ, ովքեր ամեն կերպ շարունակում են հորից թաքցնել իրականությունը:

- Տիկին Ջրբաշյան, կմանրամասնե՞ք՝ ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում տեղեկացաք Ռաֆայել Ջրբաշյանի աշխատանքից ազատման մասին:

- Ես համամիտ եմ ու բնական եմ համարում, որ նրան այլևս պետք է կուրս չտային: Ավելին, արդեն մի քանի տարի էր՝ նա կուրս չուներ, որպես պրոֆեսոր-խորհրդատու էր աշխատում: Մինչև նախորդ տարվա դեկտեմբեր ամիսն այս տարիքում գնում էր ինստիտուտ: Նաև՝ ինչ-որ ժամեր էին տալիս, սիրով գնում ու իր կուտակած գիտելիքն ու փորձն ուսանողներին էր փոխանցում: Իր կյանքի մեծ մասը ինստիտուտում է անցել, առանց դրա նա իրեն չի պատկերացնում, ամեն մի այցելությունը բուհ իր կյանքը երկարացնում էր: Երբեմն վրան բարկանում էի, ասում՝ ձյուն է գալիս, ո՞ւր ես գնում, բայց վրան չէր ազդում: Ես էլ եմ աշխատել այդ ինստիտուտում, ինձ այնտեղ բոլորը ճանաչում են: Վերջին շրջանում ամեն անգամ, երբ գնում էի հայրիկիս աշխատավարձը ստանալու, հետաքրքրվում էի՝ հնարավո՞ր է հաջորդ ամիս այլևս չաշխատի: Ինձ ասում էին՝ ոչ, որպես պրոֆեսոր շարունակելու է վճարվել՝ անկախ նրանից՝ աշխատո”ւմ է, թե՞ ոչ: Սակայն հոկտեմբերի 10-ին զանգ ստացանք, թե եկեք վերջնահաշվարկը ստացեք… Կադրերի բաժնում ինձ ասացին՝ պայմանագիրն այլևս չենք երկարացնում, ու ձեռքս հանձնեցին հայրիկիս աշխատանքային գրքույկը: Միթե՞ նա այդքան անարժան է, չէի՞ն կարող որպես պրոֆեսոր, որպես այդ ինստիտուտի՝ տարբեր տարիներին մի քանի բաժինների նախաձեռնող, թեկուզ սիմվոլիկ գումարով՝ պահել, որպեսզի կյանքի վերջին պահերին իրեն անպետք չզգար իր համար այդքան կարևոր բուհի համար: Թող 60 հազար չտային, 30 հազար տային, կամ՝ 15 հազար, կամ՝ 5 հազար, բայց այդպես չվերաբերվեին…

- Այդ մասին Ձեզ հենց ռեկտո՞րն է տեղեկացրել:

- Ո՛չ, այդ օրը ես նրա հետ հանդիպել չկարողացա, ոչ էլ նա հետագայում կապ հաստատեց, այնինչ հորս շուրթերին ամբողջ օրը Մուրադյանի անունն է, հենց արթնանում է, ասում է՝ պիտի գնամ ինստիտուտ: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ իմանա, որ այդ ինստիտուտից հեռացված է. նույն պահին շունչը կփչի… Տգեղ էր նրանց արարքը, շա՜տ տգեղ:

- Արդյոք Ձեր վրդովմունքը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ այս գումարի բացակայությամբ դժվար կլինի նրա խնամքի հետ կապված շատ հարցեր լուծել:

- Մեր վրդովմունքի առաջին ու ամենակարևոր պատճառը վերաբերմունքն է. նա 130 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, մենք էլ կանք, փառք Աստծո: Ճիշտ է՝ դժվար է, դիմացը ձմեռ է, բնակարանն ենք ջեռուցում, դայակ ենք վարձել և այլն, բայց մենք, որպես զավակներ, պետք է պահենք մեր ծնողին, ու շատ լավ էլ պահում ենք:

- Արդեն որքա՞ն ժամանակ է, որ պարոն Ջրբաշյանը տանից դուրս չի գալիս:

- Դեկտեմբեր-հունվար ամիսներին կտրուկ վատացավ. ո՛չ կարողանում էր քայլել, ո՛չ շփվում էր, նույնիսկ մեզ չէր ճանաչում: Բացարձակ հույս չունեինք, որ ոտքի կկանգնի, բայց միանգամից լավացավ, փառք Աստծո…

- Փաստորեն այդ 8 ամիսների ընթացքում Թատերական ինստիտուտը չբողոքեց պարոն Ջրբաշյանի բացակայությունից: Օգոստոսի վերջին լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ժառանգները Ռաֆայել Ջրբաշյանին ծերանոց են տարել, որից փաստորեն մեկ ամիս անց նրա հետ աշխատանքային պայմանագիրն այլևս չերկարացրեցին: Հնարավո՞ր է, որ նման որոշման հիմքում հենց այս խոսակցություններն էին. դուք Ձեր ծնողին չե՛ք պահում, մենք էլ ձեզ այդ գումարը չենք  տալիս:

- Այդ մասին էլ եմ մտածել, բայց չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչու. մեզ բոլորը գիտեն, ճանաչում են ու հասկանում, որ դա ապատեղեկատվություն էր: Ես ռեժիսոր եմ, քույրս երաժիշտ, մեր մայրն ուսուցչուհի էր՝ ֆրանսերենի մասնագետ, 15 տարի առաջ է մահացել ու այս ամբողջ ընթացքում մենք ենք պահել ու կպահենք մեր հորը: Մենք արդարանալու ոչինչ չունենք, մեր խիղճը հանգիստ է: Տա Աստված՝ մեր երեխաները մեզ պահեն այնպես, ինչպես մենք մեր ծնողին ենք պահում:

- Ի վերջո, դուք տարե՞լ էիք ձեր հայրիկին ծերանոց, թե՞ ոչ:

- Իհարկե՝ ո՛չ: Դա ծերանոց չէր, այլ՝ հատուկ խնամքի մասնավոր կենտրոն, որտեղ մարդկանց ոչ թե անվճար են խնամում ու հոգ տանում, այլ՝ բավական մեծ գումարի դիմաց: Նա երբեմն այնպիսի վիճակում է հայտնվում, որ հատուկ խնամքի կարիք է զգացվում, ինչը տնային պայմաններում անհնար է: Այո՛, երկու անգամ կարճ ժամանակով նրան տարել ենք այդ խնամքի կենտրոն, կազդուրվել է ու տուն ենք բերել: Բայց «դեղին մամուլը» չի կարող չչարախոսել: Դա սուտ էր, շա՜տ դաժան սուտ, ու ինստիտուտի աշխատողներն էլ, բնականաբար, գիտեին, որ դա սուտ է…

Հ.Գ. Aysor.am-ը Ռաֆայել Ջրբաշյանի դուստրերի հետ զրուցել է շուրջ 10 օր առաջ, երբ Թատերական ինստիտուտում դեռևս կադրային փոփոխություն չէր եղել, ու բուհը ղեկավարում էր Դավիթ Մուրադյանը, ում հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց…

Հ.Գ.1 Ռաֆայել Ջրբաշյանին հերթապահությամբ խնամում են երկու դուստրերն ու նրանց զավակները՝ թույլ չտալով, որ 97-ամյա հայրն ու պապիկը միայնակ մնա: Նրանց բացակայության ընթացքում նրա մոտ պարտադիր դայակ է լինում…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը

Տվյալ բաժնի վերջին նյութերը