14/11/2018 12:04
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ խորհդրարանական ընտրություններին, նման որոոշում կայացվել է կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստու։
«Բացի այդ, որոշում է կայացվել՝
1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյթինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։
2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։