14/11/2018 18:14
«Մենք» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ ներկայացրեց 144 հոգանոց ցուցակ
«Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը բաղկացած է 144 հոգուց, դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողներին ասաց ցուցակի երրորդ համար «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ դաշինքը մրցունակ ցուցակ է ներկայացրել, որը բաղկացած է «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցություններից, հասարակական սեկտորի և ՀՀ տարբեր ոլորտներում իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած անձանցով, ինչպես նաև ցուցակում ընդգրկված է «Հայոց Հայրենի» կուսակցության նախագահը:
Հարցին՝ լինելու են իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն, Խաչատրյանն ասաց. «Եթե չես լինում իշխանություն, բնականաբար, լինելու ես ընդդիմություն: Դա քաղաքական աքսիոմ է»:
Ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝
Սարգսյան Արամ
Քոքոբելյան Խաչատուր
Խաչատրյան Անժելա
Զեյնալյան Արտակ
Նազարյան Բորիս
Այվազյան Մասիս
Ադամյան Անահիտ
Մինասյան Սոնա
Կետիկյան Արա
Առաքելյան Արմեն
Ղազարյան Մանվել