14/11/2018 11:49
Կուբանում հրդեհից հետո փլատակների մաքրման ժամանակ նորածնի դի է հայտնաբերվել
Կրասնոդարի երկրամասում Պերվոմայսկ գյուղում հրդեհից հետո փլատակների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 7 ամսական աղջնակի դի: Այսպիսով, հրդեհի զոհերի թիվը հասել է չորսի:
«7 ամսական աղջկա մարմինը հայտնաբերվել է բեկորներից տարածքի մաքրման ժամանակ», - ասել են իրավապահ մարմիններում:
Երեքշաբթի երեկոյան հաղորդվել էր, որ Նովոպոկրովսկու շրջանի Պերվերոմայսկ գյուղում հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել: Հարուցվել է քրեական գործ: