14/11/2018 15:20
Գևորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, երեկոյան ժամը 20։00-ին ֆեյբուքյան լայվով կմանրամասնեմ», - Facebook-յան իր էջում գրել է Աճեմյանը։
Հիշեցնենք՝ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել այն բանից հետո, երբ տեղեկություն էր հայտնվել, որ Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատիրոջը և հորդորել կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը։
Նա նաև հայտարարել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական հեռատեսությամբ»։
Ավելի վաղ 168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։