14/11/2018 18:11
Տեղի են ունենալու դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից և ծնվելու է ճշմարտությունը. Գևորգ Սաֆարյանը՝ ԱԺ-ում աշխատելու մասին
Քիչ առաջ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր ներկայացրեց «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք կուսակցությունը պատրաստվում է լինեն ընդդիմություն խորհրդարանում՝ հաշվի առնելով, որ իրենք հայտարարել էին՝ հեղափոխությանը աջակցած քաղաքական ուժ են, Սաֆարյանը նշեց.
«Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք հեղափոխությանը, իսկ վաղը հայտնվելով ԱԺ-ում՝ իհարկե, տեղի են ունենալու դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից և ծնվելու է ճշմարտությունը»:
Խոսելով ցուցակում ընդգրկված թեկնածուների մասին՝ Սաֆարյանը ներկայացրեց առաջին հնգյակը.
Վարուժան Ավետիսյան
Ստեփան Գրիգորյան
Գարեգին Չուգասզյան
Հերմինե Մկրտչյան
Գևորգ Սաֆարյան