14/11/2018 10:43
Գազայից գնդակոծությունից հետո Իսրայելի հարավում սահմանափակումները վերացվել են
Իսրայելի Պաշտպանության բանակը երկրի հարավում վերացրել է սահմանափակումները, որոնք սահմանվել էին Գազայի հատվածից հրթիռային գնդակոծության պատճառով:
«Գործող իրավիճակի վերլուծության արդյունքում որոշվել է հանել սահմանափակումային բնույթի անվտանգության միջոցները Գազայի հատվածի սահմանի շրջակայքում՝ Նեգևի և Լախիշայի կենտրոնում գտնվող բնակավայրերից», - հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:
Գազայի հատվածում պաղեստինյան կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցների և բուհերի դասընթացների վերսկսման մասին: