14/11/2018 14:48
Ռուսաստանում առաջարկում են մահից 100 տարի անց հուղարկավորել Լենինին
ՌԴ կառավարությունը խնդրել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Վլադիմիր Լենինի աճյունի ապագայի ուսումնասիրության համար, հայտնում է RT-ն:
Նախարարների կաբինետի ուղերձը ներկայացրել է Լենինգրադյան շրջանի Սահմանադրական ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը:
Պետրովի կարծիքով՝ դամբարանում կարելի է տեղադրել Լենինի մոմե արձանը կամ ռետինե պոլիմերային կրկնօրինակը՝ ավանդույթները չխախտելու համար: