14/11/2018 15:13
Ստորության գագաթնակետ. Աշոտյանն արձագանքում է Արայիկ Հարությունյանին
Ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Այսօր ԿԳ նախարար Արարայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։
Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։
Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության մեջի ամենասուրբ կանոնը։
Մինչ բուն խոսքիս անդրադառնալը, ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդետներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։
Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ:
Եվ հորդորել բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից:
Սա համարեք վերջին նախազգուշացում։
Անցնեք առաջ։
ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո ոչինչ նոր չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։
12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր:
Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է:
Հ.Գ. Իդեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոչ ընտանիքն է սրբություն, որ երեխաները, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ», - նշել է Աշոտյանը։
Այսօր խորհրդարանում 2019 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը քննադատել էր ՀՀԿ իշխանության ժամանակ կրթական համակարգը:
Նա մասնավորապես նշել էր, որ ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են իրենց անձնական շահերով. «Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության լավագույն արդյունքը վատ առումով եղել է այն, որ կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա նույն է, որ մեր պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում կամ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգալու համար գնա հարևան պետություններում հոգա այդ կարիքները», - ասել էր Հարությունյանը: