14/11/2018 10:36
ԱՄՆ-ում դպրոցի մոտակայքում դեռահաս է սպանվել
Ամերիկյան Հյուսթոնի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող դպրոցի մոտակայքում դեռահաս է գնդակահարվել: Այս մասին հաղորդում է ABC- ն:
Հրազենային վնասվածքով դեռահասը հայտնաբերվել է ավտոկայանատեղիում: Նա հրատապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ենթադրվում է, որ միջադեպի պատճառ կարող է լինել դպրոցականների միջև վիճաբանություն:
Ներկայումս դպրոցի տարածքը շրջափակված է: Միջադեպի կապակցությամբ ձերբակալություններ չեն իրականացվել: