14/11/2018 10:51
Փարիզում տղամարդն այծ է գողացել և խափանել մետրոյի աշխատանքը
Փարիզի մետրոպոլիտենի գծերից մեկի շարժը կանգնեցվել է այծով ուղևորի պատճառով, որը հրաժարվում էր դուրս գալ գնացքից: Այս մասին հաղորդում է The Independent- ը:
Նշվում է, որ կենդանու հետ տղամարդը գնացք է նստել Թյուրիլի կայանից և վախեցրել ուղևորներին, սակայն հրաժարվել է լքել վագոնը: Ականատեսների խոսքով՝ նա փորձել է փախչել ոստիկանությունից, սակայն ձերբակալվել է:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ այծը գողացված էր: