14/11/2018 10:15
Խորհրդարանն աշխատանքները սկսեց ուշացումով. քվորում չկար
ԱԺ քառօրյա նիստը այսօր մեկնարկեց ուշացումով, քանի որ դահլիճում քվորում չկար։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմեց խմբակցությունների ղեկավարներին՝ հայտարարելով, որ եթե չորս ժամվա ընթացքում քվորում չապահովի, ապա 2019 թվականի բյուջեի նախագիծը քվեարկելու համար իրենք ստիպված կլինեն արտահերթ նիստ գումարել նոյեմբերի 21-ին։
Այս պահին նիստը մեկնարկել է։
Ժամը 10:00-ին գրանցվել էր 49 պատգամավոր։
Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն։