Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ

15/11/2018 12:11

Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ


Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես էին եկել քրեական գործով Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով նաև հանդիսանում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր տնօրենը, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու՝ ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին ուղղված համատեղ բաց նամակով: Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրատվական թողարկումներով հետևողականորեն տարածվում է ինչպես կիրառված խափանման միջոցի, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի գույքի նկատմամբ արգելանք դնելու, նրա տեսակցությունները և հեռախոսազանգերն արգելելու որոշումները, ինչպես նաև վերջիններս վերացնելուն ուղղված մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունները նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մերժելու վերաբերյալ որոշումներն անհիմն լինելու վերաբերյալ ապատեղեկատվությունը՝ որը երբեմն ձեռք է բերում նաև նշված գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին վարկաբեկելուն միտված երանգավորում՝ ակնհայտորեն վերջինիս նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:   

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, օգտագործելով քրեական գործի նյութերից հանրության լայն զանգվածների անտեղյակությունը, հնչող գնահատականների, արվող ենթադրությունների հետևանքով առաջանում է հանրային կարծիքի մանիպուլացման հնարավորություն, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն առերևույթ կատարելու համար: ՀՀ վերաքննիչ դատարանը, 2018թ. հոկտեմբերի 27-ին քննելով քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը, բավարարել է այն՝ ըստ էության փաստելով, որ Ս. Մայրապետյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում, ոչ միայն կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև մինչդատական վարույթի ընթացքում կխոչընդոտի գործի քննությանը: Այլ կերպ ասած՝ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը:

Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում: Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում:

Երկրորդ՝ վերոնշյալ բոլոր խնդիրները մանրամասն քննարկվել են դեռևս նոյեմբերի 9-ին, այսինքն լրատվամիջոցների կողմից բաց նամակով հանդես գալուց 4 օր առաջ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ կազմակերպված՝ Սամվել Մայրապետյանի պաշտպանի և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ներկայացուցչի ընդունելության ժամանակ: Ելնելով հանդիպման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե դրանից անմիջապես հետո հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով:

Առաջին՝ նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ: 

Երկրորդ՝ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Երրորդ՝ հանձնարարվել է քննության կոնկրետ փուլում գնահատելով ռիսկերը՝ լուծել ընտանիքի անդամների հետ Ս. Մայրապետյանի տեսակցությունները բացելու հարցը:

Տարօրինակ է այն հանգամանքը, որ մշտապես քրեական գործերի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության արդարացի պահանջների դիրքերից հանդես եկող զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերները կոնկրետ նշված գործով կայացված դատավարական որոշումների հիմնավորվածության մասին դատողություններ են հնչեցնում՝ առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու, հիմնվելով բացառապես Ս. Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» վերաբերյալ անհասկանալի, մտացածին և առանց որևէ փաստարկման հնչեցվող ենթադրության վրա, որը քրեական գործերն ու դրանցով իրականացվող քննության ընթացքը, վարույթ իրականացնող մարմինների գործողություններին ու դատավարական որոշումներին համընդհանուր ձևով այլ երանգ հաղորդելու, այդ կերպ նախաքննության ընթացքի վրա անուղղակի ազդեցություն գործադրելու մերժելի նախադեպ ստեղծելու ռիսկեր է պարունակում:

Այս համատեքստում նույնքան անհասկանալի և անընդունելի են նաև Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման, ինչպես նաև այլ արգելանքի միջոցների կիրառումը որպես լրատվամիջոցի, տվյալ դեպքում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գործունեության և ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի նկատմամբ ճնշումների դրսևորում ներկայացնելու փորձերը՝ այն պարզ պատճառով, որ Ս. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ որևէ առնչություն չունի ո՛չ նշված հեռուստաընկերությունում նրա կարգավիճակի և ո՛չ էլ առավելևս հեռուստաընկերության գործունեության հետ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ լրատվական գործունեության հետ այս կամ այն չափով առնչվող ցանկացած անձի օժտել այսպես կոչված «անձեռնմխելիությամբ»՝ շահարկելով լրատվական գործունեության ազատության սկզբունքն ու սահմանադրական իրավունքը, որը, ի դեպ, նույնչափ արժեքավոր է, որքան արդարադատության շահի ապահովումը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը Այսօր, 13:18 «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ Այսօր, 12:45 Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:35 Նոր Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժ. ԿԸՀ վերջնական արդյունքները 15/12/2018 21:56 «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելը մեղմացուցիչ հանգամանք է, և հնարավոր է՝ Արմեն Ավետիսյանի ընտանիքին առնչվող քրգործը կարճվի. ԱԱԾ տնօրեն 15/12/2018 21:29 Եղբայրներս խոշոր գործարարներ են. Արթուր Վանեցյանը՝ իր ընտանիքի անդամների հետ առնչվող օֆշորային ընկերությունների մասին 15/12/2018 20:20 Եկեք փակենք գաղտնալսման թեման. այդ գործով Վանեցյանը տվել է Արցախի նախկին ՄԻՊ-ի անունը 15/12/2018 19:37 Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան 15/12/2018 19:01 Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն 15/12/2018 18:24 ԱԱԾ տնօրենը դատապարտում է եկեղեցու նկատմամբ բռնությունը 15/12/2018 18:11 Նարեկ Սարգսյանը կկանգնի դատարանի առաջ. Արթուր Վանեցյան 15/12/2018 17:53 Արթուր Վանեցյանը հերքում է առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը 15/12/2018 17:41 Երգչուհի Մերի Քոչարյանի անցումը մանկությունից՝ պատանեկություն. նոր ֆոտոշարք և տեսահոլովակ. լուսանկարներ 15/12/2018 16:56 Փարիզում սկսվել է «դեղին բաճկոնների» շարժման և ոստիկանների միջև բախում 15/12/2018 16:44 Ֆրանսիայում ձերբակալվել է բողոքի ակցիաների ավելի քան 50 մասնակիցներ 15/12/2018 16:19 Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. գրանցվել է 3 մլն հարձակում. ԱԱԾ 15/12/2018 16:00 Մոսկվայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա 15/12/2018 15:44 Հնդկաստանում օդանավը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է իրականացրել 15/12/2018 15:31 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 15/12/2018 15:25 Facebook-ին ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք է սպառնում 15/12/2018 15:14 «Աէրոֆլոտն» առաջին դեմքերի փոխադրման համար 4.6 միլիարդ ռուբլի կստանա 15/12/2018 15:03 Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Ռումինիայում 15/12/2018 14:49 Նոր տարին ջրի տակ. Կալիֆոռնիայում Սանտա Կլաուսը երեխաներին շնորհավորել է ակվարիումի միջից 15/12/2018 14:36 Փարիզում բողոքի ակցիայից առաջ 6 մարդ է ձերբակալվել 15/12/2018 14:24 Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից, կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ. Արթուր Բաղդասարյան 15/12/2018 14:08 Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել. վիրավորվել է 28 մարդ 15/12/2018 14:00 Ավստրալիայի ամենախիզախ կինը 15/12/2018 13:47 Շունն ու խոզը միասին պատուհան են լվացել 15/12/2018 13:34 ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 15/12/2018 13:30 Ժան-Կլոդ Յունկերի տարօրինակ վարքագիծը նկարահանվել է (Տեսանյութ) 15/12/2018 13:23 Նախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին 15/12/2018 13:15 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով 15/12/2018 13:13 Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 15/12/2018 13:05 Սպիտակցի Հայկոն կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ 15/12/2018 12:50 Պերեսը խնդրել է Սոլարիին կարգավորել հարաբերություններն Իսկոյի հետ 15/12/2018 12:43 Ինչ անել այլ երկրներում, մասնավորապես, Թուրքիայում՝ ԱԱԾ «վեռբովկայի» զոհը չլինելու համար 15/12/2018 12:39 Ֆրանսիայում ցույցերի պատճառով սկսվել է մոտ 70 հազար ոստիկանի ապակենտրոնացում 15/12/2018 12:29 Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան 15/12/2018 12:26 ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար 15/12/2018 12:20 Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ 15/12/2018 12:11 Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. մամուլի քարտուղար 15/12/2018 11:56 Տեխասի դաշնային դատարանը Obamacare-ը հակասահմանադրական է ճանաչել 15/12/2018 11:44 ԱՄՆ-ն չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը տեղափոխել է մարտի 2-ի վրա 15/12/2018 11:26 Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել 15/12/2018 11:14 Թարմություն՝ ԱԱԾ-ում. Ազգային անվտանգության ծառայությունը նոր կայք ունի 15/12/2018 11:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 15/12/2018 10:45 Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության 15/12/2018 10:37 Նեպալում հուղարկավորության արարողություն վերադարձող բեռնատարն ուղևորների հետ անդունդն է ընկել 15/12/2018 10:29 «Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ 15/12/2018 10:22 Իշխանությանը հարկավոր են ոչ միայն բանիմաց, այլև կոռուպցիոն պատմություններում նախկինում չխատնված մարդիկ. «Փաստ» 15/12/2018 10:19 Շիրակում Նազելի Բաղդասարյանն ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Հրապարակ» 15/12/2018 10:15 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է 15/12/2018 10:05 Հայտնաբերվել է քրգործով հետախուզվող Գագիկ Կարապետյանը. «Ժողովուրդ» 15/12/2018 10:02 Մուկուչյանը՝ Փաշինյանի իշխանության սպասարկո՞ւն. «Հրապարակ» 15/12/2018 10:00 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայտնաբերվել են բազմամիլիոնանց չարաշահումներ. «Ժամանակ» 15/12/2018 09:57 Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով. «Հրապարակ» 15/12/2018 09:55 Կավելանան ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը. «Ժողովուրդ» 15/12/2018 09:52 Առաջիկայում Արցախում նոր փոփոխությունների ականատես կլինենք. «168 Ժամ» 15/12/2018 09:39 Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների. կարժեզրկվի դրամը. «Ժամանակ» 14/12/2018 22:01 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները. Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 14/12/2018 20:59 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել 14/12/2018 20:47 «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ 14/12/2018 20:27 Մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու համար. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 14/12/2018 19:04 «Ձյունանուշ» ֆիլմն իրական հեքիաթ է. նոր մանկական արկածային-կատակերգական ֆիլմն արդեն էկրաններին է 14/12/2018 18:52 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 14/12/2018 18:46 Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը 14/12/2018 18:35 Մակրոնը Ստրասբուրգ կայցելի՝ ահաբեկչության հետ կապված 14/12/2018 18:28 Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության. Փաշինյան 14/12/2018 18:23 Զինված ուժերին վերաբերող ՄԻԵԴ-ի վճիռների հարցը քննարկվել է Դավիթ Տոնոյանի հետ 14/12/2018 18:11 Apple-ը Չինաստանում կթարմացնի iPhone-ի ծրագրային ապահովումը 14/12/2018 18:04 Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները 14/12/2018 18:00 Լոնդոնում Brexit-ի կողմնակիցները արգելափակել են Վեստմինստերյան կամուրջը 14/12/2018 17:57 Ջերմոցատերերը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները 14/12/2018 17:48 Bitwala բլոկչեյն-ստարտափը գործարկել է առաջին կրիպտոբանկը 14/12/2018 17:39 Ֆրանսիայի առաջատար արհմիություն կոչ է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը 14/12/2018 17:28 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածը դժվարանցանելի է 14/12/2018 17:26 Հայաստանն՝ առանց որբերի. դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հիմնած կազմակերպությունն աջակցելու է մանկատներում հայտնված փոքրիկներին և նրանց ընտանիքներին 14/12/2018 17:23 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև 14/12/2018 17:15 Սենեն Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 14/12/2018 17:04 Պեսկովը հայտնել է, թե երբ է կայանալու Պուտին-Լուկաշենկո հանդիպումը 14/12/2018 16:55 Կոսովոյի խորհրդարանը հաստատել է բանակի ստեղծումը 14/12/2018 16:53 Քոչարյանի պաշտպանական թիմը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան 14/12/2018 16:47 Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան 14/12/2018 16:37 Շարունակելու ենք աշխատել ու ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը. Արմեն Գևորգյան 14/12/2018 16:20 Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը 14/12/2018 16:11 Արմեն Գևորգյանը չկալանավորվեց 14/12/2018 16:06 ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն. ԿԲ 14/12/2018 16:03 Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը 14/12/2018 16:00 Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության պահանջը, և անմեղ ճանաչված անձին դատապարտել 9 տարվա ազատազրկման 14/12/2018 15:52 Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել 14/12/2018 15:50 Կույր աղջիկը սերֆինգով է զբաղվում (Տեսանյութ) 14/12/2018 15:42 Նյու Ջերսիի մայրուղու վրա փողեր են թափվել (Տեսանյութ) 14/12/2018 15:26 Լուկաշենկո. Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից, Պուտինը ներողություն է խնդրել բոլորից 14/12/2018 15:24 Հորդորում ենք թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել. Լեզվի պետական կոմիտեն դիմել է լրատվամիջոցներին 14/12/2018 15:20 Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից 14/12/2018 15:12 Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան 14/12/2018 15:01 Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն 14/12/2018 14:55 Մահացել է ամերիկացի երգչուհի Նենսի Ուիլսոնը 14/12/2018 14:50 Կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/12/2018 14:45 Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ

Տվյալ բաժնի վերջին նյութերը