15/11/2018 14:08
Ինդոնեզիայի նախագահն ակնկալում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուտափույթ ստեղծում
Ինդոնեզիան ակնկալում է արագացնել բանակցությունները ազատ առևտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքնման շուրջ: Այս մասին ինդոնեզացի լրագրողների հետ զրույցում ասել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ ամփոփելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքները:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը մեզ կաջակցի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում», - ասել է Վիդոդոն, որի խոսքերը մեջբերել է Detik լրատվական պորտալը:
Բացի այդ, ըստ նրա՝ Ջակարտան հույս ունի ընդլայնել տնտեսական գործակցությունը Մոսկվայի հետ, առաջին հերթին արմավենու յուղի մատակարարումների ոլորտում:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը չորեքշաբթի տեղի է ունեցել Սինգապուրում, որտեղ ընթանում են Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումները: