15/11/2018 14:39
Մոսկվայում մտադիր են անվարորդ մետրո գործարկել
Մոսկվայում առաջիկա 5 տարում մտադիր են գործարկել անվարորդ մետրո, հայտնում է mir24-ը:
Այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաքսիմ Միքսութովը՝ հանրային տրանսպորտի միջազգային միության IT-կոմիտեում:
«Մենք գտնվում ենք անվարորդ մետրոյի կյանքի կոչման տեխնոլոգիական ճանապարհի սկզբում», — ասել է նա:
Նրա խոսքով՝ քաղաքը նայում է նման ծրագրերի իրականացման համաշխարհային փորձին: