15/11/2018 14:16
ԱՄՆ-ն նախատեսում է վերանորոգել Աֆղանստանում ռուսական ուղղաթիռները
Վաշինգտոնը փնտրում է ընկերություններ, որոնք կկարողանան վերանորոգել Աֆղանստանի բանակին պատկանող ռուսական Մի-17 ուղղաթիռները, գրում է RT-ն:
Նշվում է, որ մրցույթի մասնակիցները պարտավոր են օգտագործել պահեստամասեր, որոնք արտոնագրված են Մոսկովյան ուղղաթիռային գործարանի կողմից և գրանցված են Ռուսաստանի ավիացիոն միջպետական հանձնաժողովում:
Պատվիրատուի համար ևս մեկ պահանջ է արտադրանքի մատակարարման համար Ռազմական-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հետ պայմանագրի առկայությունը: