15/11/2018 14:28
ԱՄՆ-ի քաղաքային իշխանություններն «առանց պատճառաբանելու» բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատել են
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Գարդեն Սիթի քաղաքի իշխանությունները, առանց «բացատրության», աշխատանքից բոլոր ոստիկաններին ազատել են, հայտնում է FOX4 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի առավոտյան ոստիկանության շերիֆ Թոմաս Ալբերտը ծանուցում է ստացել բոլոր իրավապահներին անմիջապես աշխատանքից ազատելու մասին:
Քաղաքապետարանում որևէ մեկնաբանություն չեն տվել: