15/11/2018 12:00
Կալիֆոռնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 58-ի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսի Բյութ օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել է 56-ի, հայտնել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում:
Այսպիսով, Կալիֆոռնիայում հրդեհներից զոհերի ընդհանուր թիվը ներկայում կազմում է 58:
«Այսօր հայտնաբերվել են ևս ութ մարդու մարմնի մասեր: Բյութ օկրուգում զոերի թիվը հասել 56-ի»,- հայտնել է շերիֆը:
Նրա խոսքով՝ նրանք բոլորն էլ մահացել են հրդեհում հայտնված Պարադայս քաղաքի իրենց տներում:
Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք և ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն: Նահանգի անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի թիրախ են դարձել 6,5 հազար բնակելի շենք և առևտրային նշանակության 260 շինություն:
Կրակի դեմ պայքարելու համար Բյութ օկրուգում կենտրոնացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր և 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Մոտ 200 մարդ անհայտ կորած է համարվում: