15/11/2018 13:47
Տուսկը հայտնել է, թե երբ է կայանալու Brexit-ի հարցով Եվրախորհրդի գագաթաժողովը
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Brexit-ի հարցով ԵՄ գագաթնաժողովի անցկացման օրը, փոխանցում է ТАСС-ը:
Հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 25-ին, ժամը 9.30 (Երևանի ժամանակով 12.30): Եվրախորհրդի ղեկավարի խոսքերով՝ Եվրամիության անդամ պետություններն այժմ վերլուծում են նախագիծը:
«Համաձայնագրի նախագիծը վերլուծվում է անդամ պետությունների կողմից: Շաբաթվա վերջում դեսպանները կհանդիպեն և կփոխանակվեն գնահատականներով: Հուսով եմ, որ շատ մեկնաբանություններ չեն լինի », - ասել է Տուսկը: