15/11/2018 11:01
Սա համարում եմ անձնական վիրավորանք. Սամվել Ֆարմանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ես հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր եզրափակիչ ելույթում:
Մասնավորապես, Ֆարմանյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի երեկ հնչեցրած այն մտքին, որ Ֆարմանյանի առաջարկը՝ ուժը կորցրած ճանաչել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը, իշխանությունների հանդեպ վրեժխնդրության փորձ է:
«Ես սա համարում եմ անձնական վիրավորանք: Ինձ պետք է շատ վատ ճանաչել նման եզրահագումներ անելու համար: Մի օր Հայաստանի որևէ կառավարություն ստիպված է լինելու գնալ խնդրի կարգավորման ռադիկալ ճանապարհով», - նշեց նա:
Ֆարմանյանն ասաց, որ այնպիսի տպավորություն ունի, թե բոլոր իշխանությունները անցնում են մեկ ճանապարհով, երբ կառավարության պաշտոնյաները ամեն ինչ անում են հիմնավորելու մի բան, որը գրեթե հնավար չէ հիմանվորել:
«Հայտնվում են մարդիկ, ովքեր տվյալ իշխանությանը պատրաստ են մատուցել աննկարագրելիորեն արջի ծառայություն և այդպես, պարոն Սիմոնյան, ծնվում է իշխանությունների մշտական սինդրոմը, երբ դահլիճից դուրս կա մեկ իրականություն, բայց դահլիում այս կամ այն պատճառով փորձ է արվում ստեղծել լրիվ այլ իրականություն», - ասաց նա: