15/11/2018 12:20
Կառավարությունը չհամաձայնեց հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց օրինագծին, որով առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը:
Կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում անդրադառնալու է խնդրո առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը:
Առաջարկվեց առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը: