15/11/2018 12:17
Ուժը կորցրած է ճանաչվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վարչատարածքային պատկանելությամբ սահմանափակող դրույթը
Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին
Կառավարությունն այսօր հավանության տվեց նաև «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավուման՝ 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից:
Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:
Նախագծում նշվում է, որ ի տարբերություն ՄԱԿ-ի՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գործելու է համապատասխան համաձայնագիր և բյուրոյում ՀՀ-ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը և շարունակական բարելավումը: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալիս բացահայտել իրադարձության պատճառները և ձեռնարկել միջոցներ՝ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը: