15/11/2018 12:31
Ալժիրում ֆուտբոլային հանդիպումից հետո ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել
Ալժիրի ֆուտբոլի առաջնության «ՄԿ Ալժիր»- «ՈՒՍՄ Բել-Աբբես» հանդիպումն ավարտվել է ծեծկռտուքով, տուժել են բազմաթիվ մարդիկ: Ըստ AFP-ի՝ միջադեպի հետևանքով տուժել է 40 մարդ:
Հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով՝ «ՄԿ Ալժիրի» պարտությամբ, ինչի հետևանքով երկրպագուներն իրենց բողոքն արտահայտել են ագրեսիվությամբ:
Հանդիպման 42 հանդիսատեսի մոտ հայտնաբերվել է սառը զենք, թմրանյութ և հոգեմետ դեղորայքներ:
Միջադեպի հետևանքով տուժել է նաև 18 իրավապահ: