16/11/2018 18:26
Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա
Անհայտ անձը Կիևում «зелёнка» է լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզյարկովի վրա, հայտնում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, երբ պաշտոնյան դուրս էր գալիս Hilton հյուրանոցից, որտեղ անցկացվում էր Դատական 7-րդ ֆորումը:
Նշվում է, որ հարձակվողներից մեկը «зелёнка» է լցրել Կոզյարկովի դեմքին, իսկ մյուսը՝ նրա հագուստին: Չարագործները հասցրել են թաքնվել:
Այս պահին գործով զբաղվում է ոստիկանությունը: