16/11/2018 15:21
«Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել
Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել, 76 հազարից ավելի բնակիչ տարհանվել է անվտանգ շրջաններ, հայտնել է India Today-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հաղորդվում է, որ ուժգին քամիով ուղեկցվող հորդառատ անձրևները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ հինգշաբթի, իսկ ուրբաթ գիշերը ցիկլոնը սաստկացել է: Տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր և Թանջոր քաղաքները: Ցիկլոնի հետևանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրականությունը: Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները:
Տարհանվածներին տեղավորել են 300-ից ավելի օգնության կենտրոններում: Տարերքի հետևանքները վերացնելու համար նահանգի տուժած շրջաններ են ուղարկվել Տարերային աղետների հակազդման ազգային ուժերի բրիգադներ ու փրկարարներ: