16/11/2018 09:40
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանի հետ Գյումրի-Երևան քայլերթին մասնակցած բարձրաստիճան պաշտոնյան ազատվել աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը՝ Երջանիկ Հակոբյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից Երևան քայլողների շարքերում էր և հեղափոխությունից հետո նշանակվեց այս պաշտոնին, ազատվել է աշխատանքից։ Թեև նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, բայց ընդամենը՝ 166-րդ տեղում, այսինքն՝ ազատման պատճառը դա չէ։
ՊԵԿ կարևորագույն վարչությունը տարբեր ժամանակներում ղեկավարել են Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ում նախարարն ազատեց «Շառլոտ» ակումբի միջադեպի հետևանքով։ Ֆելիքս Ցոլակյանի ժամանակ վարչության պետը Ռուբեն Մեսրոբյանն էր` կադրային ԱԱԾ-ական։ Վահրամ Բարսեղյանի ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Վահրամ Գուրօղլյանը։ Հովհաննես Հովսեփյանի և Վարդան Հարությունյանի օրոք Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդին էր` Կարեն Սարգսյանը»: