16/11/2018 19:17
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել
ԱՄՆ առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա կոկաինի բեռ, հայտնել է CBS News հեռուստաալիքը:
Կալանվել է 15 նավ, որոնց անձնակազմերին կասկածում են մաքսանենգության համար: Բեռը տարվել է Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ), դրա արժեքը գնահատվում է 500 միլիոն դոլար:
«Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր հնարավորությունները և գործընկերությունն այս ապօրինի առևտրի դադարեցման համար, որն սպառնում է մեր ազգային անվտանգությանն ու մյուս երկրների հետ գործընկերության կայունությանը»,- հայտարարել է առափնյա պահպանության ներկայացուցիչը: