16/11/2018 13:06
Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընդգրկվել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մտավախություն հայտնելով, որ ԲՀԿ-ն 5 տոկոս ձայն էլ չի կարող հավաքել:
Էնֆիաջյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ում չի քննարկվել այս կամ այն շեմը հաղթահարելու հարցը:
«Իմ համոզմունք այն է, որ Արգամ Աբրահամյանը մեծ հեղինակություն է վայելում հատկապես Արարատի մարզում», - ասաց նա:
Դիտարկմանն այդ դեպքում, ինչու Աբրահամյանը չի ընդգրկվել ԲՀԿ ընտրական ցուցակում, Էնֆիաջյանն ասաց. «Դա նրա անձնական ցանկություն է եղել»:
Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններին չմասնակցության մասին Արգամ Աբրահամյանը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում: