16/11/2018 15:40
Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը
Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը, գրում է Daily Telegraph-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Քրիսթոֆեր Հոուփը՝ պարբերականի քաղաքական բաժնի թղթակիցը, իր թվիթթերյան էջում գրել է, որ, ամենայն հավանականությամբ, քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Ըստ Պահպանողական կուսակցության կանոնակարգի՝ գործընթացը կարող է սկսել, եթե անվստահության վերաբերյալ դիմում ներկայացնի խորհրդարանականների 15 տոկոսը: