16/11/2018 15:10
Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել երկրի՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը:
«Այս գործը (Brexit-ը) կհասցնեմ ավարտին»,- ասել է նա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նրա պաշտոնաթող լինելու հավանականություն մինչև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գորընթացի ավարտը:
«Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ «ղեկավարի դերն այն է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»: