16/11/2018 14:04
Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել
Այս սեզոնի առաջին ձյունը Նյու Յորքում, որ սկսվել է հինգշաբթի ցերեկը, բավականին առատ էր և ճանապարհներին լրջորեն դժվարացրել է երթևեկությունն ու բարձրացրել տաքսու գները:
Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:
Uber-ի ծառայությամբ տաքսիով ուղևորության արժեքը 2,6 կիլոմետր տարածության համար մինչ օրս կազմում էր 18 դոլար, ձնատեղման ժամանակ՝ դարձել է արդեն 48 դոլար: Օդերևութաբանների տվյալով՝ ձյան տեղումները կշարունակվեն ևս մի քանի ժամ, այնուհետև դրան կփոխարինի անձրևը, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և երեկոյան մինուս 1 աստիճանից առավոտյան կհասնի պլյուս 5-6 աստիճանի: