16/11/2018 18:51
Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել
ԱՄՆ արևելքում ձյան առատ տեղումների հետևանքով մահաբեր մի քանի ՃՏՊ է տեղի ունեցել, բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, հարյուր հազարավոր ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրամատակարարման, հայտնում է CBS-ը։
Ձյուն է տեղացել ընդարձակ տարածքում, որտեղ 80 մլն մարդ է ապրում: Ձյան ծածկույթի հաստությունն առանձին շրջաններում հասնում է 20 սմ-ի: Մի շարք վայրերում պոկվել են էլեկտրահաղորդման լարերը: Մոտ 300 հազար ամերիկացիներ առանց էլեկտրականության են մնացել, այդ թվում՝ Վիրջինիայում, Օհայոյում, Քենթուքիում և Ինդիանայում:
Եղանակի պատճառով ավիաընկերությունները մոտ 1600 չվերթ են չեղարկել, հիմնականում՝ Նյու Յորքի շրջանում: Եվս ավելի քան 5 հազար չվերթներ հետաձգվել են: