17/11/2018 14:45
Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի
Հնդկաստանի հարավարևելյան Թամիլնադ նահանգում մոլեգնող հզոր «Գաջա» ցիկլոնի հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի, գրում է Oneindia տեղեկատվական պորտալը:
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է տուժած նահանգին մեծ աջակցություն ցուցաբերել: Իշխանությունները գնահատում են ափամերձ տարածքներին հասցված վնասները:
Հաղորդվում է, որ ուժգին քամիով ուղեկցվող հորդառատ անձրևները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ հինգշաբթի, իսկ ուրբաթ գիշերը ցիկլոնը սաստկացել է: Տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր և Թանջոր քաղաքները: Ցիկլոնի հետևանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրականությունը: Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները:
Տարհանվածներին տեղավորել են 300-ից ավելի օգնության կենտրոններում: Տարերքի հետևանքները վերացնելու համար նահանգի տուժած շրջաններ են ուղարկվել Տարերային աղետների հակազդման ազգային ուժերի բրիգադներ ու փրկարարներ: