17/11/2018 15:05
Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:
«Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին: Այդ ժամանակ նավի վրա կար 44 մարդ, այդ թվում և Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզորդ Էլիանա Մարիա Կրավչիկը: