17/11/2018 15:15
Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Կիվիլչիմ Քըլըչը (Kivilcim Kilic) վնասվածք է ստացել կոսովյան մայրաքաղաք Պրիշտինայի շրջանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին իր ֆեյսբուքյան էջում:
Երեք ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ է մահացել, ևս չորսը՝ այդ թվում դեսպանը և մի քանի թուրք դիվանագետներ, վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Դեսպանին ախտորոշվել է լուրջ, բայց կյանքին չսպառնացող վնասվածք: