17/11/2018 11:30
«Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը կիրականացնի ավտոերթ՝ նվիրված Իգոր Մուրադյանի հիշատակին:
«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին», - ասված է կուսակցության մամուլի հաղորդագրությունում: