17/11/2018 15:45
Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ)
Դայվեր ընկերներ` Սթիվ Հեթեուեյը և Էնդրյու Բաթը, Նոր Զելանդիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ կղզու ջրերում հանդիպել են շատ երկար որդի:
Տարօրինակ ստորջրյա արարածն ունեցել է 8 մետր երկարություն: Այն կարծես դատարկ օդային ժելեատիպ օրգանիզմ լիներ: Տեսանյությում երևում է, թե ինչպես է այն սահուն կծկվում դայվերների շուրջ:
Հետագայում պարզվել է, որ այս արարածը հարյուրավոր հազարավոր օրգանիզմների կուտակում է: