19/11/2018 15:15
Bank of America-ն այլևս չի հավատում նավթին
Bank of America Merrill Lynch-ի հումքային շուկայի փորձագետները վերանայել են նավթի գների վերաբերյալ վերջին շրջանում արված կանխատեսումը, որը ենթադրում էր 2019 թվականին աճ՝ մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց: Շուկայում առաջարկների չափազանց մեծ կուտակում կա, բացատրվում են բանկի վերլուծաբանները:
Bank of America-ը հետևյալ կերպ է թարմացրել նավթի գների կանխատեսումը.
Bernt: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 74 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 80 դոլար:
WTI: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 64 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 71 դոլար:
Հաջորդ տարի նավթի շուկայում օրական 400 հազար բարել նավթի մատակարարման պակաս կլինի:
2018 թվականի չորրորդ եռամսյակում և 2019 թվականի առաջին եռամսյակում Իրանում նավթի արդյունահանումը կկրճատվի օրական մեկ միլիոն բարելով:
ԱՄՆ-ի նավթային արտադրության աճը խոչընդոտում են դուրսթողման հնարավորությունների սահմանափակումները և նախկինում գրված կապիտալ ծախսերի ծրագրերի իրականացման կարգապահությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին բանկը կանխատեսումները բարձրացրել էր մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց` ենթադրելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով կարող է պահանջարկի պակաս լինել: Այն ժամանակ նավթի գինը գտնվում էին թրենդային մակարդակում և շուկայում խոսում էին, որ ապագայում այն կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի: