19/11/2018 13:01
Փարիզում բողոքում են Apple Store-ի բացման դեմ
Ֆրանսիայում ՝ Ելիսեյան պալատի մատույցներում, բողոքի ակցիա է անցկացվել՝ Apple Store-ի նոր հսկա խանութի բացման դեմ: Այն կազմակերպել են միջազգային հակագլոբալիստական Attac շարժման ակտիվիստները:
«Մեր գործողություններով ցանկանում ենք հիշեցնել, որ տվյալ ընկերությունը հարկերից զանգվածային խուսափելու տեսանկյունից աշխարհում առաջին տեղում է», — հայտնել է Ֆրանսիայում Attac-ի ներկայացուցիչ Օրելի Թրուվեն:
Ակտիվիստները համոզված են, որ ընկերությունը եվրոպացիներին զրկում է միլիարդավոր դոլարներից՝ տեղափոխելով գումարները «հարկային դրախտի գոտիներ» համարվող երկրներ, իսկ Ելիսեյան պալատը վերածվել է հարկերից խուսափող ընկերությունների և բանկերի ներկայացուցչությունների տեղաբաշխման վայր:
Ինչպես գրել է News.ru-ն՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ անխուսափելի է համարում ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների կարգավորման նոր կանոնների ներդրումը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ինքն անձամբ դեմ է հանդես գալիս դրան: