19/11/2018 19:35
Հաշուքջիի գործի պատճառով Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր
Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, կապ ունեն լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ՝ Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում, Բրյուսելում հայտարարել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
Սաուդցի լրագրող Հաշուքջին, որը հայտնի է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով, անհետացել էր հոկտեմբերին 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո:
Հոկտեմբերի 20-ին Սաուդյան իշխանությունները հայտնել էին, որ լրագրողը սպանվել է դիվանագիտական առաքելության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ: Համաշխարհային հանրությունը խստիվ դատապարտել է այդ հանցագործությունը՝ Էր Ռիադին կոչ անելով թափանցիկ հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ համանման սահմանափակումներ կիրառել էր նաև Վաշինգտոնը։