19/11/2018 14:51
Ես ասում եմ «վաու». Թրամփը՝ Սպիտակ տանն ապրելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքին
«Ես ինձ հարմարավետ եմ ձգում: Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց:
Դուք գիտեք, դա մի տեսակ անհավանական է: Դուք ասում եք. «Դուք Միացյալ Նահանգների նախագահն եք», իսկ ես ասում են. «Վաու»: Եվ դրան վարժվելու համար ժամանակ է պետք»,- ասել է Թրամփը: Նա գովել է հռչակավոր Ձվաձև առանձնասենյակը, որտեղ աշխատում է:
Թրամփի կարծիքով՝ աշխարհում նման ոչ մի բան չկա: Դոնալդ Թրամփը պատմել է, որ աշխատում է փայտե սեղանի առջև, որը պատրաստված է 1880 թվականին:
«Այդ սեղանից օգտվել են որոշ մարդիկ, որոնց ես հարգում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփը նաև իրեն ամենաբարձր գնահատականն է դրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ունեցած նվաճումների համար: Նրա կարծիքով՝ ներկայում ամերիկյան տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան երբևէ: