19/11/2018 10:20
Խոշոր հրդեհ՝ Վլադիվոստոկում. փլուզվել է առևտրի կենտրոնի տանիքը
ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայություններից աղբյուրը հայտնում է, որ Վադիվոստոկում գտնվող «Բում» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հրդեհ, հայտնում է ТАСС-ը:
«Հրդեհը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Վլադիվոստոկում, Ռուսական փողոցումի Bum առևտրի կենտրոնում, հրդեհային տարածքը 800 քմ է: 300 քմ տարածքի վրա տանիքի փլուզում է գրանցվել», - ասել է աղբյուրը:
Նա նաև պատմել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, տեղում աշխատում է ութ ոստիկանական բրիգադ: