19/11/2018 20:05
Nissan-ի և Renault-ի ղեկավար Կառլոս Գոնին ձերբակալվել է Ճապոնիայում
Nissan-ի և Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով, հայտնում է Yomiuri թերթը:
Գոնին կասկածում են հարկերից խուսափելու, եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը կանխամտածված կեղծելու մեջ։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Nissan ճապոնական ավտոկոնցեռնն ընդունել է Կառլոս Գոնին վերագրվող խախտումները:
Նշվել է, որ ներքին ստուգումների ընթացքում հաջողվել է հայտնաբերել ձայնագրություններ, որոնք վկայում են Գոնի կողմից ընկերության միջոցների ոչ նպատակային վատնման մասին:
Ընդգծվել է, որ ոստիկանությանը Գոնի խախտումների մասին հայտնի է դարձել ճապոնական ավտոկոնցեռնի իրազեկիչից: