19/11/2018 18:22
Կուրցն անհրաժեշտ է համարել ԵՄ-ին Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը
Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն այդ տարածաշրջանի կառավարությունների ղեկավարների հետ կայացած աշխատանքային հանդիպումից հետո:
Երկուշաբթի կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:
«Մենք պատմական, տնտեսական, քաղաքական, մշակութային և մարդկային սերտ կապեր ունենք: Կարծում ենք, որ Եվրամիությունը լիարժեք կդառնա, միայն, երբ Արևմտյան Բալկանները կդառնան նրա բաղկացուցիչ մասը: Ուստի մենք աջակցում ենք Արևմտյան Բալկանների երկրներին՝ դեպի Եվրամիություն ճանապարհին»,- ասել է Կուրցը՝ նշելով, որ Ավստրիան շեշտն այս հարցի վրա է դրել Եվրամիության խորհրդում իր նախագահության ընթացքում: