19/11/2018 15:03
Մակրոնը կոչ է արել Եվրոպային խոշոր տերությունների սպառնալիքին դիմակայել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բունդեսթագում ելույթ ունենալիս ասել է, որ Եվրոպան պետք է ուժեղ լինի` խոշոր տերությունների սպառնալիքի դեմ:
«Եվրոպան և դրա մասը կազմող ֆրանս-գերմանական դաշինքը չպետք է թույլ տա, որ աշխարհում խառնաշփոթ լինի... Այդ պատճառով Եվրոպան պետք է լինի ավելի ուժեղ և ավելի անկախ», - մեջբերում է Մակրոնին AFP-ին:
Նրա խոսքով՝ «Եվրոպան չի կարողանա խաղալ իր դերը, եթե այն դառնա մեծ տերությունների ձեռքում խաղալիք և համաշխարհային հարթակում երկրորդական դերակատարություն ունենա»: