19/11/2018 11:17
Նեթհանյահուն ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթհանյահուն հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է՝ անթույլատրելի է համարում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի պատճառով երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելը:
«Մենք գտնվում ենք ազգային անվտանգության առումով ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում: Այսպիսի ժամանակներում անպատասխանատու է հրաժարական տալն ու ընտրություններ անցկացնելը», - մեջբերում է Նեթհանյահուին The Jerusalem Post-ը:
Նա նաև հայտարարել է, որ այսուհետ կիրականացնի նաև Պաշտպանության նախարարի պարտականությունները:
«Այսօր, առաջին անգամ ես ստանձնում եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը», - մեջբերում է Նեթհանյահուին Associated Press-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ նոյեմբերի 18-ին Իսրայելում բանակցություններ կանցկացվեն՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների օրը որոշելու համար: