19/11/2018 11:09
Սիմոն Մարտիրոսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին Մարտունիում (Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 190-ամյակի կապակցությամբ այս պահին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Մարտունի։
Այստեղ բնակչության հետ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը ելույթ էր ունենում, հարթակում նրան մոտեցավ վերջերս աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը։
Նրանք ողջագուրվեցին, և Փաշինյանը Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնեց սխրանքի համար։
«Գիտեի՞ք, որ Մարտունու թոռ է։ Մենք հպարտանում ենք քեզանով, եղբայր», - հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում