19/11/2018 15:09
Ցուկերբերգն իջել է Bloomberg-ի վարկանիշի վեցերորդ հորիզոնական
Ամերիկյան Facebook սոցիալական ցանցի ղեկավար և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին, հետևում է Bloomberg Billionaires Index-ի վարկանիշի տվյալներից:
Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնետերեր են: Ընդամենը BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց:
Ընկերության բաժնետոմսերը 3 տոկոս են կորցրել մինչև նոյեմբերի 16-ին սակարկությունների փակումը՝ իջնելով մինչև 139,53 դոլար՝ 2017 թվականից ապրիլից ի վեր նվազագույն մակարդակ:
Այսպիսով՝ Ցուկերբերգը 1,63 մլրդ դոլար է կորցրել մեկ առևտրաշրջանի ընթացքում: Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 55,3 մլրդ դոլար: Բաժնետոմսերի արժեքի նվազման հետևանքով Ցուկերբերգն իջել է վարկանիշի վեցերորդ հորիզոնական այն դեպքում, երբ հուլիսին նա մտնում էր մոլորակի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ զիջելով միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին:
Հուլիսի վերջին Ցուկերբերգի կարողությունը կազմում էր 86,6 մլրդ դոլար: