19/11/2018 15:34
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև: