19/11/2018 17:04
Կքննարկվի Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ընդունեց Աֆղանստանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկրում ատեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության և այլ հարցեր։
Դավիթ Տոնոյանը առաջարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները և հումանիտար համագորղակցության խորացումը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։
Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաև հայ խաղաղապահների առաքելության համար։